Խոսքը վերաբերում է այսօր կայանալիք Անգլիա-ՈՒկրաինա, Շվեդիա-Ֆրանսիա դիմակայություններին ու ոչ միայն նրա համար, որ այս երեք հավաքականից (Շվեդիան հաշվարկից դուրս է) երկուսը մեկ քառորդում հայտնվելու ռեալ հնարավորություն ունի: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, ինտրիգը նույնիսկ սրա մեջ էլ չէ: Իրականում մեջտեղում շատ ավելի ծանրակշիռ բան կա: Այս թիմերից յուրաքանչյուրը մտքում լուրջ տագնապ ունի` մեկ քառորդ դուրս գալու հարցն այնպես լուծել, որ խմբում հայտնվի առաջին հորիզոնականում, որովհետև երկրորդ տեղով դուրս գալը նշանակում է հաջորդ իսկ խաղում մրցակից ունենալ վրեժի կարմիր աստվածուհուն` Իսպանիայի ընտրանուն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՅԱՆ